«ՏաԹեւեր» ճոպանուղու ամենաբարձր կետում՝ 320 մետր բարձրության վրա, հոկտեմբերի 15-ին կազմակերպվել էր ընթրիք՝ նվիրված «ՏաԹեւեր» ճոպանուղու կառուցման 11-ամյակին։
IDeA հիմնադրամից հայտնում են, որ շեֆ խոհարար Ռաֆայել Կազումյանը ճոպանուղու խցիկում պատրաստել է յուրահատուկ ուտեստ հյուրերի եւ աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած միջազգային լրագրողական խմբի համար։
«Ես ցանկանում էի պատմել «ՏաԹեւերի» մասին սիմվոլիզմի միջոցով։ Բոլորիս է հայտնի թեւավոր թռչնի եւ Տաթեւի վանքի ճարտարապետի մասին լեգենդը, ով թեւեր առնելով նետվեց ժայռից, ձգտելով հասնել հավերժության։ Այդ իսկ պատճառով ինձ համար հավերժության խորհրդանիշը թեւավոր թռչնի հավկիթն է եւ հենց դա էլ ես այսօր ընտրեցի։ 
Լուսանկարը՝ IDeA
	
Կճեպը պատրաստել եմ չհալչող շաքարից։ Միջուկի ինգլեզե կրեմը ամենահայտնի դեսերտային սոուսն է, որը պատրաստվում է հավկիթի դեղնուցից։ Ես այն պատրաստել եմ՝ օգտագործելով ընկույզի կաթ, այնուհետեւ դդմի սերմերից պատրաստել եմ քրամբլ, ավելացնելով մեղր։ Իսկ դեղնուցը պատրաստել եմ չիչխանից՝ այն դարձնելով հեղուկ միջուկով շոկոլադե բոնբոն»,- պատմել է Ռաֆայել Կազումյանը։
Լուսանկարը՝ IDeA
	
	
Օտարերկրյա հյուրերն ու լրագրողական երկու միջազգային խմբեր ժամանել էին Հայաստան ծանոթանալու հայկական պատմությանը, մշակույթին եւ զբոսաշրջային գրավչությանը, բացահայտելու գաստրոտուրիզմի եւ գինեգործության հնարավորություններն ու ներուժը Հայաստանում։


 
                 ×
                ×
             
                        
 
	
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
										 
	
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
										

 
                             
                 
         
                             
                            
 
			
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: