×

Լուսանկարը՝ phototass

Մոսկովյան 9 ռեստորան Michelin-ի աստղ է ստացել

Հոկտեմբերի 14-ին ներկայացվել է Michelin-ի Մոսկվայի առաջին գաստրոնոմիական ուղեցույցը:

Դրանում, ընդհանուր առմամբ, ընդգրկվել է 69 ռեստորան եւ սրճարան:

Երկու ռեստորան արժանացել է Michelin-ի երկու աստղի՝ Իվան եւ Սերգեյ Բերեզուցկի եղբայրների Twins Garden-ը եւ Արտյոմ Եվստաֆյեվի եւ Արկադի Նովիկովի Artest-Chef's-ը:

Եւս 7 ռեստորան արաժանացել է Michelin-ի մեկ աստղի.

«Сахалин»

Biologie

Savva

Grand Cru

«Белуга»

«Селфи»

White Rabbit:

Գնի եւ որակի գերազանց հարաբերակցությունը խորհրդանշող Bib Gourmand նշան են ստացել Bjorn, Cevicheria, Delicatessen, Erwin, Eva, Flor, Geraldine, Hibiki, «Казбек», Lucky Izakaya, «Рыбторг», Tilda, «Уголек», Uilliams եւ Vani ռեստորանները:

Ռուսաստանը դարձավ 33 -րդ երկիրը, որը կվարկանշվի աշխարհի ամենահեղինակավոր գաստրոնոմիական ուղեցույցի կողմից:

Michelin-ի ուղեցույցը գաստրոնոմիկ աշխարհի ամենահայտնի եւ ազդեցիկ ուղեցույցն է: Այն լույս է տեսնում 1900 թվականից: Միայն ռեստորան նշելու փաստը՝ նույնիսկ առանց աստղով պարգեւատրելու, խոհարարի հմտության ճանաչում է հանդիսանում: Գնահատման գործընթացը խիստ գաղտնի է: Փորձագետները ճանապարհորդում են անանուն եւ յուրաքանչյուր ռեստորանի մասին մանրամասն հաշվետվություն պատրաստում:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին