Հայաստանում զբոսաշրջության, սննդի ու սպասարկման ոլորտում գործող բիզնեսի համար 2020 թվականը լի էր մարտահրավերներով: Համավարակն ու պատերազմը ծառայության ոլորտի ընկերությունների համար մի շարք խոչընդոտներ ստեղծեցին: Բայց տարբեր բիզնեսներ շատ արագ ելք գտան ստեղծված իրավիճակից՝ ապահովելով անվտանգ պայմաններ հաճախորդների համար: «Երեմյան Փրոջեքթսը», որը միավորում է մեկ տասնյակից ավելի բարձրակարգ ռեստորաններ Երեւանում, ի պատիվ իր աշխատակիցների, այն ընկերությունների շարքում է, որոնք հաղթահարեցին դժվարություններն ու շարունակում են հավուր պատշաճի սպասարկել իրենց հաճախորդներին:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Վերջինի վկայությունն այցելուների բարձր գնահատականն ու սերն է: «Երեմյան Փրոջեքթս» ընկերության երեք նախագծերը՝ «Լավաշ» եւ «Շերեփ» ռեստորաններն ու «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցն արժանացել են Tripadvisor ամենամեծ ճամփորդական կայքի «Ճամփորդների ընտրություն» ամենամյա մրցանակին: Հայաստանյան նշյալ ռեստորանները Tripadvisor-ում գրանցված եւ աշխարհով մեկ սփռված ռեստորանների թոփ 10 տոկոսի մեջ են ընդգրկվել: Նախորդ տարի եւս այս ռեստորաններն ու Smoking Chef Grill & Wine-ն արժանացել էին վերոնշյալ մրցանակին:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
«Ճամփորդների ընտրություն» ամենամյա մրցանակը տրվում է լավագույն ժամանցի վայրերին, հյուրանոցներին եւ ռեստորաններին: Մրցանակին հավակնելու համար բիզնեսը պետք է առնվազն մեկ տարի գրանցված լինի Tripadvisor-ում, ունենա բարձր ռեյտինգ՝ հինգ աստղից առնվազն չորսը՝ հաստատուն կերպով ստանալով մեծ թվով զբոսաշրջիկների բարձր գնահատականն ու դրական կարծիքը։
Ի՞նչն է այդքան գրավում ու հիացնում զբոսաշրջիկներին. շեֆ խոհարարից մինչեւ մատուցող եւ հյուրընկալ իրենց ուրույն ավանդն ունեն այցելուների դրական վերաբերմունքի ձեւավորման գործում:
«Լավաշ» ռեստորանի շեֆ խոհարարը Նվեր Թադեւոսյանն է:
Ավելի քան չորս տարի Երեւանի Թումանյան 21 հասցեում գործող «Լավաշ» ռեստորանը նոր շունչ է հաղորդում մայրաքաղաքին` հայկական խոհանոցի նոր ու յուրատեսակ մատուցմամբ, ջերմ ու հյուրընկալ մթնոլորտով:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Ռեստորանն իր հյուրերին առաջարկում է հայկական ազգային-ավանդական, ինչպես նաեւ տարածաշրջանային սիրված ու հայտնի ուտեստներ՝ պարբերաբար թարմացվող ճաշացանկով։
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Հատկապես զբոսաշրջիկները սիրում են հայկական տոլման, ղափաման, նրբաբլիթները, վրացական խինկալին, տարատեսակ աղցաններն ու հայկական փախլավայից մինչեւ ֆրանսիական միլֆեյ դեսերտը: «Լավաշը» հայտնի է նաեւ իր սննդարար նախաճաշարերով:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Ո՞վ չի սիրում թարմ թխված թոնրի լավաշի բույրն ու համը: Ռեստորանի առաջին հարկի ապակեպատ թոնրի հատվածը «Լավաշի» այցելուների ամենասիրելի հատվածներից է: Ավանդական լավաշի թխման գործընթացին հետեւելուց զատ, հյուրերը նաեւ տաք հաց ու գաթա ձեռք բերելու հնարավորություն ունեն:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
«Լավաշից» հնարավոր է նաեւ գնել «Երեմյան Փրոդուքթսի» կաթնամթերքի ու մսամթերքի տեսականին, ինչպես նաեւ ընկերության «Արցախ» գործարանում պատրաստվող կիսաֆաբրիկատները:
«Շերեփ» ռեստորանի շեֆ խոհարարը Գարիկ Խաչատրյանն է:
«Շերեփ» ռեստորանը եւս երեւանցիների ու մեր երկիր այցելող զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է շուրջ չորս տարի: Ամիրյան 1 հասցեում տեղակայված ռեստորանը Հանրապետության հրապարակի հարեւանությամբ է՝ նախկին «Արմենիա» սրճարանի տեղում:
Գարիկ Խաչատրյանը՝ գործընկերների հետ | Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Ռեստորանի առանձնահատկությունը բաց խոհանոցն է, ուր հյուրերին սիրով սպասում են արհեստավարժ խոհարարները՝ իրենց տաղանդով ու վարպետությամբ հիացնելու:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Այստեղ հնարավոր է փորձել տարբեր երկրների խոհանոցներից ընտրված ամենահամեղ ու յուրահատուկ ուտեստները՝ նորովի մատուցմամբ:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
«Շերեփի» մշտական այցելուները կփաստեն, որ բացման առաջին իսկ օրվանից այն ներկայանում է գաստրոնոմիկ հետաքրքիր միջոցառումներով:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Արդեն ավանդույթ է դարձել տարբեր երկրների հայտնի եւ «Միշլեն» աստղ ունեցող շեֆ խոհարարների հյուրընկալումը, «չորս ձեռք» ձեւաչափով սեթ մենյուների ստեղծումն ու «Շերեփամարտ» կոչվող խոհարարական մենամարտերի անցկացումը:
«Պանդոկ Երեւան»-ի շեֆ-խոհարարը Հարություն Բաղմանյանն է:
«Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցն այս տարի նշում է հիմնադրման 15 ամյակը՝ հանդիսանալով «Երեմյան Փրոջեքթս» ընկերության առաջին նախագիծն ու մայր բրենդը:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Այն ծնվել է մայրաքաղաք Երեւանի հանդեպ մեծ սիրուց եւ աշխարհի ամենահյուրընկալ վայրերից մեկը դարձնելու երազանքից:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ գեթ մեկ անգամ հյուրընկալվել է «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցում՝ հայկական ազգային խոհանոցին լավագույնս ծանոթանալու եւ հայկական մշակույթի շունչը զգալու համար:
Լուսանկարը՝ «Երեմյան Փրոջեքթս»
Այստեղ հայկական խոհանոցի բազմազան համերը կարելի է վայելել մեր ազգային երաժշտության ներքո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: