×

Լուսանկարը՝ Anastasija Grinuka

Սահմանափակումների հետեւանքով փակվել է Վրաստանի ռեստորանների 50%-ը

Այսօրվանից Վրաստանի ռեստորաններում թույլատրվում է կենդանի երաժշտության կատարումը:

Մարտի 8-ից Վրաստանում սննդի օբյեկտներին թույլատրվում է սպասարկել ոչ միայն փողոցում, այլեւ ներսում գտնվող սեղանները: Սակայն շաբաթ եւ կիրակի օրերին ռեստորաններն ու սրճարանները կարող են աշխատել միայն առաքման ռեժիմում, իսկ աշխատանքային օրերին՝ միայն մինչև 21:00, երբ սկսվում է պարետային ժամը:

Ռեստորանների աշխատանքի սահմանափակումների մասնակի վերացումը չի փրկի նրանց սնանկությունից,  Sputnik Gruzia-ին ասել է Վրաստանի ռեստորատորների ասոցիացիայի նախագահ Շոթա Բուրջանաձեն: «Մենք աշխատում ենք միայն 20% -ով», - ավելացրել է նա:

Ըստ Միջազգային կանխատեսումների եւ հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ Նիկա Շենգելիայի գնահատականի, ռեստորանների 50%-ը չի կարողացել գոյատեւել Վրաստանում 2020-ի նոյեմբերի 28-ից սահմանված սահմանափակումների պայմաններում:

Ճգնաժամը մեղմելու համար Թբիլիսիի քաղաքապետարանը որոշել է ռեստորաններին 5 հազար լարի արժողությամբ (մոտ 1,5 հազար դոլար) վաուչերներ բաժանել:

Ֆինանսական օգնությունը կտրամադրվի շուրջ 400 օբյեկտի:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին