×

Գաստրոնոմիական կոնգրեսները վերադառնում են

Չնայած նրան, որ կորոնավիրուսի համաճարակը դեռ հաղթահարված չէ, աշխարհի առաջատար գաստրոնոմիական միջոցառումները հայտարարել են իրենց «վերադարձի» մասին:

Рестораторшеф-ը տեղեկացնում է, որ մայիսի 31-ից հունիսի 2-ը Իսպանիայի մայրաքաղաքը կհյուրընկալի ավանդական Madrid Fusión կոնգրեսը:

Միջոցառումը տեղի կունենա IFEMA կոնգրեսների կենտրոնում, բայց այս տարի գրեթե բոլոր միջոցառումները կհեռարձակվեն օնլայն: Կոնգրեսի հիմնական թեմաներն են «հենց նոր աճեցված»-ը եւ «հենց նոր եփված»-ը:

Կոնգրեսի ծրագիրը և լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը, օնլայն եւ օֆլայն մասնակցության տոմսերը հասանելի են կոնգրեսի կայքում:

Ավանդական գաստրոնոմիական միջոցառումները «վերադառնում են» նաեւ Ֆրանսիայում:

Սեպտեմբերի 23-27-ը Լիոնում տեղի կունենա SIRHA LYON- ը, սեպտեմբերի 24-25-ին՝ Coupe du Monde de la Pâtisserie-ը`, իսկ սեպտեմբերի 26-27-ը՝ Bocuse d'Or-ի եզրափակիչը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին