×

Լուսանկարը՝ tildacdn.com

Ռուսաստանի 10 լավագույն ռեստորանները Wheretoeat Russia-ի վարկածով

Birch ռեստորանի շեֆ Խեզրեթ-Արսլան Բերդիեւն՝ իր թիմով

2020 թվականի արդյունքներով Wheretoeat Russia մրցույթի հաղթող է ճանաչվել Սանկտ Պետերբուրգի Birch ռեստորանը:

Wheretoeat Russia վարկանիշի կազմմանը մասնակցում են 500 փորձագետներ Ռուսաստանի բոլոր մարզերից: Նրանք խոհարարներ են, ռեստորատորներ, սոմելյեներ, հյուրանոցատերեր, հարակից բիզնես ոլորտների ներկայացուցիչներ:
Փորձագետների խմբի կազմը գաղտնի է պահվում: Յուրաքանչյուր փորձագետ իր ցուցակում ներառում է 10 ռեստորան:

Ռուսաստանի լավագույն ռեստորանների առաջին տասնյակն այսպիսին է.

1. Birch, Սանկտ Պետերբուրգ  (շեֆ խոհարար Խեզրեթ-Արսլան Բերդիեւ)

2. Harvest, Սանկտ Պետերբուրգ (Դմիտրի Բլինով)

3. Twins Garden, Մոսկվա (Իվան եւ Սերգեյ Բերեզուցկիներ)

4. White Rabbit, Մոսկվա (Վլադիմիր Մուխին)

5. Bourgeois Bohemians, Սանկտ Պետերբուրգ (Արտյոմ Գրեբենշիկով)

6. "Угли-Угли", Կրասնոդար (Անդրեյ Մատյուխա)

7. "Горыныч", Մոսկվա (Արտյոմ Լոսեվ)

8. Leo Wine & Kitchen, Դոնի Ռոստով (Մաքսիմ Լյուբիմով)

9. "Северяне", Մոսկվա (Գեորգի Տրոյան)

10. Cococouture, Սանկտ Պետերբուրգ (Իգոր Գրիշեչկին)

Առաջին անգամ լավագույն տասնյակում միանգամից երկու ռեստորան է ընդգրկվել Ռուսաստանի հարավից՝ Կրասնոդարից եւ Դոնի Ռոստովից:

«Տարվա խոհարար» ամենահեղինակավոր անձնական անվանակարգում երկրորդ տարին անընդմեջ հաղթել է Վլադիմիր Մուխինը (White Rabbit Family):

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին