Վրաստանում շուրջ 200 ռեստորանն եւ սրճարան պատրաստվում են վերսկսել գործունեությունը փետրվարի 6-ից՝ անտեսելով կորոնավիրուսի համաճարակի սահմանափակումները:
Հունվարի 30-ին ռեստորատորները բողոքի ակցիա էին անցկացրել` պահանջելով վերացնել սահմանափակումները: Նրանք նշել էին, որ կամ փետրվարի 1-ին Վրաստանի իշխանությունները կներկայացնեն ոլորտի վերաբացման հատուկ ծրագիր, կամ ռեստորանները կսկսեն աշխատել առանց թույլտվության:
«Մենք բացվելու ենք եւ աշխատելու ենք սովորական ռեժիմով՝ պահպանելով բոլոր կանոնները, ինչպես նախկինում: Մենք քաջ գիտակցում ենք պատասխանատվությունը, բայց չենք կարծում, որ ավելի մեծ վտանգ ենք ստեղծում, քան սուպերմարկետները, դեղատները եւ հյուրանոցները», - ասել է ռեստորատոր Մերի Գուբելաձեն:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ մեկնաբանելով ռեստորատորների պահանջները, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան ասել է.
«Մենք լսեցինք նրանց եւ աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեր դռները ցանկացած պահի բաց են նրանց առջեւ: Բայց խնդիրն այն է, որ նրանց միշտ չէ, որ դուր են գալիս մեր կայացրած որոշումները»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: