Հոկտեմբերի 18-ից, ամեն օր ժամը 14:00-ից 17:00-ը Wine Republic ռեստորանում լինելու է անվճար սնունդ Արցախի հայրենակիցների համար։
«Հայրենիքի համար այս օրհասական օրերին մենք չենք դադարեցրել մեր գործունեությունը՝ շարունակելով ստեղծել հավելյալ արժեք և օգտագործել այն բազմաթիվ ծրագրերում, պահել աշխատատեղեր ու վճարել հարկեր։ Համոզված ենք, որ կայուն ու գործող բիզնեսը հաղթանակից հետո մեր պետության արագ վերականգնման անկյունաքարերից մեկն է լինելու։ Վաղվանից սկսում ենք ծրագիր ուղղված մեր Արցախցի հայրենակիցներին, որոնք այս պահին գտնվում են Երևանում, փորձելով ինչ-որ կերպ բարելավել նրանց առօրյան և թեթևացնել պետության վրա ընկած բեռը։
Եթե գիտեք մարդկանց, ովքեր սննդի կարիք ունեն, տեղեկացրեք, որ մենք սիրով սպասում ենք իրենց։
Հրավիրում ենք նաև մեր Արցախցի հայրենակիցների աջակցությամբ զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը։
Անհրաժեշտության դեպքում մենք ծրագիրը կգործարկենք մեր ցանցին պատկանող մյուս ռեստորաններում ևս», - հայտնել են Wine Republic-ում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: