×

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Արմեն Սարգսյանն փորձում է սննդի անվտանգության «միջանցք» ստեղծել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ իր նախաձեռնություններից մեկը վերաբերում է սննդի անվտանգության «միջանցքի» ստեղծմանը: 

Այդ մասին նա ասել է՝ հունիսի 25-ին հանդիպելով Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահության անդամ մի խումբ գործարարների հետ: 

«Օգտագործելով իմ կապերը՝ փորձում եմ ստեղծել մթերքի անվտանգության միջանցք։ Նպատակը հետեւյալն է՝ ԱՄԷ, Կատարի, Քուվեյթի, այլ երկրների հետ համագործակցելով՝ բացել նոր միջանցք, որպեսզի մենք ոչ միայն ռուսական մեծ շուկան ունենանք, այլեւ՝ Հարավի շուկան։ Իմ դերը լինելու է աջակցել, որ այդ միջանցքը երկկողմանի բացվի, որ մենք կարողանանք արտահանել ու ներկրել», - ասել է Արմեն Սարգսյանը:

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին