Margaryan Business Group ընկերության ռեստորաններն այսուհետ կարող են «տեղափոխվել» հաճախորդի նախընտրած վայր. ընկերությունը մուտք է գործում catering-ի հայկական շուկա։
Լուսանկարը՝ MBG catering
GastroVino-ի հետ զրույցում MBG catering-ի թիմի ղեկավար Նաիրա Պողոսյանն ասել է, որ ընկերության հիմնական առաջարկը լինելու է բարձրորակ մթերքով եվրոպական ու հայկական catering մատուցելը։
Լուսանկարը՝ MBG catering
«Հայաստանում թեեւ շուկան թվում է հագեցած, բայց մեր առաջարկը խստորեն տարբերվում է. MBG catering-ը գալիս է լրացնելու արտաքին ձեւավորումից մինչեւ պրոֆեսիոնալ սպասարկում պահանջող catering-ի բացը», - ընդգծել է նա:
Նաիրա Պողոսյանը | Լուսանկարը՝ Մեդիամաքս
MBG Catering-ը առաջարկում է պիկնիկների, կորպորատիվ ֆուրշետների, ճաշի ընդմիջումների եւ սրճադադարների, բանկետների եւ կոնֆերանսների, ինչպես նաեւ՝ հարսանեկան ճաշկերույթների եւ ֆուրշետների կազմակերպում՝ էսթետիկ ձեւավորմամբ եւ տարբերվող ուտեստներով:
Լուսանկարը՝ MBG catering
Ծառայությունը հատկապես այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են առանց իրենց միջամտության ունենալ անթերի կազմակերպված միջոցառումներ։
Լուսանկարը՝ MBG catering
MBG catering ծառայության մեջ ներգրավված են ընկերության յոթ ռեստորանների՝ «Ծիրանի տուն», «Ծիրանի այգի», «Ոստան», «Չինար», «Հանս ընդ Ֆրանց», «Ալյասկա», «Լուի Շարդեն» խոհարարական ու սպասարկող անձնակազմերը։ Թիմը զինված է բոլոր անհրաժեշտ միջոցներով՝ յուրահատուկ մոդեռն դիզայնով գույքից, սպասքից մինչեւ էլեկտրաէներգիայի ապահովման սարքեր, մեքենաներ։
Լուսանկարը՝ MBG catering
«Ֆուրշետի բազային ուտեստներով այսօր այլեւս չես զարմացնի հաճախորդին, ուստի մենք ճաշացանկում ներառել ենք մեր բոլոր ռեստորանների մենյուներից հետաքրքիր առաջարկները եւ պատրաստ ենք կազմակերպել ամենափոքր ընդմիջումներից մինչեւ ծննդյան, հարսանեկան միջոցառումներ, կոնֆերանսներ՝ ինչպես մեր ռեստորաններում, այնպես էլ հաճախորդի նախընտրած վայրում»,- ասել է MBG catering-ի տնօրենը։
Լուսանկարը՝ MBG catering
Ֆուրշետների աղանդերային մասն ապահովելու է այս ոլորտում մասնագիտացած «Լուի Շարդեն»-ը, հայկական հիմնական մենյուն՝ «Ոստան», «Չինար», «Ծիրանի այգի», «Ծիրանի տուն» ռեստորանները եւ նրանց օգնելու, եվրոպական խոհանոցի բացը լրացնելու են «Հանս ընդ Ֆրանց»-ն ու «Ալյասկա»-ն։
Լուսանկարը՝ MBG catering
Տոնական սեղանին համեղ եւ բազմազան ուտեստներ եւ էսթետիկ ձեւավորում ունենալու համար կարող եք պարզապես դիմել Margaryan Business Group ընկերության catering ծառայությանը:
Անի Խչոյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: