×

Լուսանկարը՝ wp.com

Թբիլիսին Délice Network-ի անդամ է դարձել

Թբիլիսին դարձել է աշխարհի գաստրոնոմիական քաղաքների պրոֆեսիոնալ ցանցի՝ Délice Network-ի անդամ:

Ցանցի անդամ հանդիսացող քաղաքներում Délice Network-ը խթանում է գաստրոնոմիական տուրիզմի զարգացումը եւ միավորում է այն քաղաքները, որոնց համար գաստրոնոմիան եւ գաստրոտուրիզմը տնտեսական զարգացման եւ զբոսաշրջիկների ներգրավման կարեւոր ուղղություն են: Ցանցի նպատակն է օգնել քաղաքներին զարգացնել գաստրոնոմիական բրենդը`իրականացնելով միջազգային եւ տեղական նախագծեր: 

«Թբիլիսիի հայտը ոգեւորությամբ է ընդունվել ցանցի անդամ քաղաքների կողմից: Թբիլիսին կովկասյան տարածաշրջանում առաջինն է, որ անդամակցում է կազմակերպությանը, եւ մենք վստահ ենք, որ գաստրոնոմիական տուրիզմի ոլորտում համագործակցության արդյունքում շատ հետաքրքիր նախագծեր կյանքի կկոչվեն»,- ասված է Délice Network-ի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Նովոստի-Գրուզիան

Թբիլիսիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ՝ ոչ միայն գաստրոնոմիան եւ գաստրոտուրիզմը զարգացնող ծրագրեր, այլեւ ուսուցողական միջոցառումներ են նախատեսվում, որոնք կնպաստեն ոլորտի զարգացման մեջ մասնավոր հատվածի ներգրավվմանը:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին