×

Իտալո Բասին եւ Ռաֆայել Կազումյանը

Բասին եւ Կազումյանը «Չորս ձեռք»-ով կաշխատեն «Լիվինգսթոն»-ում

Դեկտեմբերի 12-ին «Լիվինգսթոն» ռեստորանում կկայանա «Չորս ձեռք» ձեւաչափով ընթրիք՝ Միշլենյան 3+1 աստղերի արժանացած hայտնի խոհարար Իտալո Բասիի եւ հեղինակավոր շեֆ-խոհարար Ռաֆայել Կազումյանի կողմից:

Բասին եւ Կազումյանը կներկայացնեն սեթ մենյու՝ տեղական մթերքների նորովի մատուցմամբ եւ ուտեստների պատրաստման յուրօրինակ տեխնիկաներով: 8 Course Menu արժեքը՝ 50 000 դրամ:


Իտալո Բասին

Իտալո Բասին Իտալիայում հայտնի է որպես երեք Միշլենյան աստղի արժանացած շեֆ-խոհարար: Նա Ֆլորենսում աշխարհահռչակ Enoteca Pinchiorri ռեստորանի առաջին շեֆ-խոհարարն է եղել, որտեղ աշխատել է ավելի քան 23 տարի: 2015-ին, ավարտելով համագործակցությունը Enoteca Pinchiorri-ի հետ, Իտալո Բասին Սարդինիայում հիմնել է Confusion Boutique ռեստորանը, որը 2018-ին եւս արժանացել է Միշլենյան աստղի: 


Ռաֆայել Կազումյանը

Ռաֆայել Կազումյանը խոհարարական աշխարհում լավագույնը համարվող Փարիզի Cordon Bleu խոհարարական ակադեմիայի շրջանավարտ է, Ռուսաստանի առաջին «Մաստերշեֆ» շոուի հաղթողը: 

Նա հիմնադրել է Մոսկվայում առաջին մասնավոր խոհարարների սպասարկման  ընկերությունը: Աշխատել է «Նովիկով» խմբի ռեստորաններից «SYR»-ում` Մոսկվայի լավագույն շեֆ խոհարար Միրկո Զագոյի հետ: Այնուհետեւ աշխատել է միշլենյան 2 աստղ ունեցող «NOMA» ռեստորանում աշխարհի լավագույն երեք խոհարարներից մեկի` Ռենե Ռեդզեպի հետ: 


Իտալո Բասին եւ Ռաֆայել Կազումյանը

Կազումյանը Մոսկովայի «Pipe» ռեստորանի շեֆ-խոհարարն է եղել, նաեւ Մոնտենեգրոյի հինգ աստղանի «La Perla» հյուրանոցի ռեստորաններրի գործադիր շեֆը: Ռաֆայել Կազումյանը հայաստանցիներին ծանոթ է որպես «Թեժ խոհանոց» խոհարարական շոուի հաղորդավար:


Դեկտեմբերի 14 -ին, ժամը 16:00-ին խոհարարական արվեստի եւ հյուրընկալության «Երեմյան ակադեմիայում» կկայանա Իտալո Բասիի վարպետաց դասը, որի մասնակցության արժեքն է 30 000 դրամ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին