×

Լուսանկարը՝ Մեդիամաքս

#fall4friends․ Hans&Franz-ի եւ Alaska-ի թրենդային մենյուն

Աշունն առանձնահատուկ դարձնելու եւ ընկերների հետ այն վայելելու համար MBG Hospitality ընկերության Hans&Franz եւ «Ալյասկա» ռեստորանները մինչ դեկտեմբերի 1-ը առաջարկում են «Fall for Friends» հատուկ մենյուն, որն արդեն մեծ համբավ ունի։ GastroVino-ն փորձել է պարզել, թե ինչով է առանձնանում հատուկ մենյուն եւ ինչպես է դարձել թրենդային։

Ինչպե՞ս է ծնվել «Fall for Friends»-ը

MBG Hospitality-ի PR մենեջեր Աննա Սալոմեն GastroVino-ին պատմել է, որ ընկերության՝ մսին սիրահարված լինելու գաղափարն ընդգծելու համար են որոշել «պարբերաբար զարմացնել մսային առաջարկներով»: «Fall for Friends» («Աշունը ընկերների համար») նախագծի նպատակը ընկերների հետ հավաքվելու ու երեւանյան գեղեցիկ աշունը վայելելու եւս մեկ շարժառիթ ստեղծելն է։ 


Լուսանկարը՝ MBG Hospitality

«MBG-ն՝ որպես մեծ ընկերություն, պատասխանատվություն է ստանձնել շուկայում իրավիճակ փոխելու, թրենդ թելադրելու։ Սա մեր երկրորդ նախագիծն է (առաջինը հանրահայտ  #գաՌուն-ն էր,- GastroVino), որը նպատակ ունի առաջարկել սեզոնային մենյու մսի սիրահարների համար»,- ասել է Աննա Սալոմեն։ 

Որտե՞ղ եւ որքա՞ն ժամանակ է գործելու

Հատուկ մենյուն ներկայացնելու համար MBG Hospitality-ի 7 ռեստորաններից ընտրվել են Hans&Franz-ն ու «Ալյասկա»-ն։ «Hans&Franz-ն առաջինն է եղել Հայաստանում որպես սթեյք հաուս եւ ինչ-որ առումով նորարարությունների պատասխանատվությունը մեր այս ռեստորանի վրա է դրված, իսկ «Ալյասկան» Hans & Franz ռեստորանի նախագիծն է եւ չէր կարող անմասն մնալ»,- ասել է Աննա Սալոմեն։ 


Լուսանկարը՝ MBG Hospitality

#fall4friends եւ #4allfriends կարգախոսներով արշավը մեկնարկել է աշնան հետ:

«Fall for Friends» հատուկ մենյուն կգործի մինչեւ աշնան ավարտը, բայց այդքանով արշավն ավարտված չի համարվի։ «Մենք լիահույս ենք, որ այն կդառնա նույնքան սիրված, որքան մեր նախորդ նախագիծն էր եւ կվաստակի շարունակական լինելու իրավունքը»,- ասել է ընկերության PR մենեջերը։


Լուսանկարը՝ MBG Hospitality

Ի՞նչ է առաջարկում «Fall for Friends»-ը

«Fall for Friends» մենյուն ներկայանում է չորս հատուկ միքսերի սեթով՝ «Վայրի միքս XXL», «Կծու եւ ծխեցված հավ XXL», «Ծխեցված խոզ XXL», «Մսագործի ծխեցված տավար XXL»։ 


Լուսանկարը՝ MBG Hospitality

Կախված սեթից՝ մեկ կիլոգրամ միսը պատրաստման տարբեր տեխնոլոգիաներով մշակումներ է անցնում եւ մատուցվում խավարտներով, հավելումներով։ 


Լուսանկարը՝ MBG Hospitality

«Փորձել ենք մաքսիմալ ճկուն դարձնել առաջարկը։ Մենյուում առկա չորս սեթերից երեքը ներառում են մեկ տեսակի միս՝ խոզի, տավարի կամ հավի։ Չորրորդը՝ «Վայրի միքս XXL»-ը, ներառում է բոլորը միասին։ Այս տարբերակը նրանց համար է, ովքեր մսի ընտրության լայն հնարավորություն են ուզում», - ասել է Աննա Սալոմեն։ 


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Fall for Friends»-ի ուտեստների հետ իդեալական համադրվում է կարմիր գինին, սակայն, բացի գինուց, ռեստորաններում առաջարկում են առանձնահատուկ ըմպելիքներ, որոնք արդեն սիրված են հաճախորդների շրջանում։


Լուսանկարը՝ Մեդիամաքս

«Hans & Franz-ում կան ֆիրմային խմիչքներ, օրինակ՝ ծովաբողկի թուրմ (хреновуха), այն ռեստորանի այցեքարտն է, բոլոր հավատարիմ հաճախորդները ոչ միայն գիտեն այդ խմիչքի մասին, այլեւ գալիս են հատուկ այն խմելու համար։ Ունենք նաեւ պղպեղի թուրմ (պերցովկա), որը եւս մեր հաճախորդների սիրելի ըմպելիքներից է»,- ասել է Աննա Սալոմեն:

Մարի Թարյան

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին