×

Ստյոպա Ծառուկյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս

Շուտով կբացվի «Յասաման» Երեւանի ռեստորան-ը

Շուտով բացվելու է «Յասաման» Երեւանի ռեստորան-ը: Այս մասին Banks.am-ի հետ հարցազրույցում պատմել է ռեստորատոր Ստյոպա Ծառուկյանը, որի ընտանիքին են պատկանում «Յասաման» Ծաղկաձորի ռեստորան, «Գինետուն» ռեստորանները ու «Համով տնակ» հայկական արագ սննդի կետը։ Նոր «Յասաման»-ը նրա՝ թվով իններորդ նախագիծն է այս ոլորտում։  

«Երբ բացես դուռը, կհասկանաս, որ ժամանակակից Երեւանում ես։ Եվ եթե Երեւանը կարողանար ընտրել իրեն համահունչ ռեստորան, կընտրեր «Յասաման»-ը։ Աշխարհի լավագույն ռեստորաններին բնորոշ ձեւով՝ այն նեղ փողոցում, կենտրոնական տեղակայում ունի։

Խոհանոցը լինելու է տարբերվող՝ համահունչ աշխարհի խոհանոցային տենդենցներին, լրացված բոլորիս կողմից սիրված ուտեստներով։ Տեղում թխվող հացը բացելու է շատերիս համար գաղտնիք հանդիսացող «քարի հաց» արտահայտության չակերտները։ Ռեստորանին կից գործելու է տեղում արտադրվող կիսապատրաստուքների խանութը, որը, հուսանք, կթեթեւացնի շատ կանանց առօրյան», - ասել է Ստյոպա Ծառուկյանը:

«Մեր բոլոր նախագծերում մշտապես տալիս ենք զգացմունքային եւ ոչ կոմերցիոն լուծումներ. մի ռեստորանը ստեղծում ենք երեւանյան հին շենքի դռան պատմությամբ, մյուսը՝ ծիրանի այգուց, իսկ երրորդը՝ Ծաղկաձորի մթնոլորտից ոգեշնչված։ Հենց սա է մեր բիզնեսի հաջողության գրավականը», - ասել է գործարարը:

Ստյոպա Ծառուկյանի հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այս հղումով

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին