×

Փոփ-ափ ընթրիք եւ բրանչ Իվան Դուբկովի կողմից՝ Gouroo Club & Garden-ում

Հոկտեմբերի 11-ից 13-ը Gouroo Club & Garden ռեստորանում կկայանան Ռուսաստանից հայտնի շեֆ-խոհարար Իվան Դուբկովի գաստրոնոմիկ միջոցառումները: Շեֆ-խոհարարը կներկայացնի փոփ-ափ ընթրիքի եւ բրանչի (նախաճաշի եւ ճաշի համատեղում) յուրօրինակ համեղ ճաշացանկեր։

Իվան Դուբկովը ռուսաստանյան բուսակերային գաստրո աշխարհի հայտնի ներկայացուցիչներից է: Նա «Ռիխտեր» ռեստորանի շեֆ-խոհարարն է, հանդիսանում է նաեւ մի շարք հաջողակ ռեստորանների կոնցեպտուալ ճաշացանկերի հեղինակը։

Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին՝ ժամը 19:00-ից մատուցվելու է վեց ուտեստներից ընթրիք՝ ներառյալ աղանդերը: Հաջորդ օրը 12:00-ից կլինի բրանչ՝ բաղկացած չորս ուտեստներից:

Պայմաններին ծանոթանալու եւ ամրագրելու համար զանգահարեք Gouroo Club & Garden՝ 011 222040 հեռախոսահամարով:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին