×

Լուսանկարը՝ GastroVino

«Կլոդ Մոնե» ռեստորան` «ոչ» ռաբիսին, «այո»՝ իմպրեսիոնիզմին

Եթե Կլոդ Մոնեի արվեստը ձեզ հոգեհարազատ է, ապա այս նորաբաց ռեստորանը ձեզ համար է։ Իսկ եթե անտարբեր եք իմպրեսիոնիստի արվեստի հանդեպ, բայց սիրում եք համեղ սնվել, հետաքրքիր կոկտեյլներ ու սուրճեր փորձել, ինտերիերն ու երաժշտությունն էլ ձեզ համար շատ կարեւոր է, այցելել արժե։ GastroVino-ն Ալեք Մանուկյան 12/6 հասցեում գտնվող նորաբաց ռեստորանում եղել է պաշտոնական բացումից մեկ ժամ առաջ։

Ընդհանուր տեսքը՝ մի քանի բառով

Կանաչի, կապույտի ու փիրուզի 50 երանգներն էլ այստեղ կարող եք գտնել։ Տպավորություն է, որ ռեստորանի մի մասը դրսում է, մյուսը ներսում։ CLaude 


Լուսանկարը՝ GastroVino

Դրսի հատվածն ավելի սրճարանային է, ինտերիերի դիզայնը ֆրանսիական պրովանս ոճում՝ ավանգարդիստական բազմաթիվ լուծումներով։ Ֆրանսիական մոտիվներն այս հատվածում ամենուր են՝ աթոռ-բազկաթոռներից մինչեւ սեղան ու լուսամփոփ։ 


Լուսանկարը՝ GastroVino

Դետալներն աննկատ չեն մնում շնորհիվ ինտերիերի գույների՝ կաթնագույնը, փիրուզը, սպիտակը ու անմշակ փայտի գույնը շատ հետաքրքիր են համադրված։ 

Սպասքը միայն ավանդական թափանցիկ բյուրեղապակի չէ, իսկ երաժշտությունը ոչ պարտադրող՝ սեղանի շուրջ խոսելիս, այստեղ միմյանց լսել հաստատ հնարավոր է։


Լուսանկարը՝ GastroVino

Սկսենք երկրորդ հարկից

Ռեստորանի աստիճաններով վեր բարձրանալիս, աստիճանների սկզբում եւ միջնամասում աչքի է ընկնում պատի դեկորատիվ կանաչ հատվածը։ 


Լուսանկարը՝ GastroVino

Կանաչի երանգները մի պահ ստիպում են մտածել, որ այդ պատկերը գուցե Մոնեի՝ քիչ հայտնի վերատպություններից մեկն է։ Մոտենալուց հետո պարզ է դառնում, որ իսկապես վերատպություն է, բայց մամռային տարբերակով։ 

Մամուռի այդ տեսակը մշակվում է հատուկ եղանակով՝ արդյունքում, ռեստորանի ինտերիերի մեջ ներառվել է դիզայներական նորաձեւ միտումներից մեկը։


Լուսանկարը՝ GastroVino

Երկրորդ հարկում գտնվող սրահը նախատեսված է 180 հյուրի համար։ Այստեղ կարելի է մասնավոր երեկույթներ, հարսանիք, կնունք, ծնունդ ու նշանադրություն նշել։


Լուսանկարը՝ GastroVino

Սրահի պատերին Մոնեի ամենահայտնի գործերի վերատպություններն են, այստեղ են «Կամիլլա», «Ճապոնական կամուրջը», «Տպավորություններ․Արեւածագը» գործերը: 

Կենտրոնում՝ հատակին, կտավներից մեկի խճանկարային տարբերակն է։

Ռեստորանը միջոցառումներ կազմակերպելիս ու անցկացնելիս միայն մեկ պայման ունի՝ ռաբիս երաժշտություն չի հնչելու եւ ոչ մի պարագայում։ 


Լուսանկարը՝ GastroVino

«Սրահը մի կարեւոր սկզբունք ունի՝ ռաբիս երաժշտություն այստեղ երբեք եւ ոչ մի պայմանով չի հնչում։ Հայկական պարային, ազգային, ազգագրական լավ երաժշտություն՝ խնդրեմ։ Լինելու է նաեւ ջազ ու ժամանակակից երաժշտություն», - պատմում է «Կլոդ Մոնե» ռեստորանի տնօրեն Արթուր Մարգարյանը եւ ուղեկցում մեզ դեպի սրահի պատշգամբ։


Արթուր Մարգարյանը Լուսանկարը՝ GastroVino

Իջնենք առաջին հարկ

Երբ ներս մտնեք ու մոտենաք բարին, պատին շարված շշերն ուսումնասիրելուց հետո անպայման վերեւի շարքին ուշադրություն դարձրեք։ Այդտեղ կնկատեք մեծ ու անսովոր 7 տարրա։


Լուսանկարը՝ GastroVino

«Մեջտեղի տարրայում բանանի, ծաղիկների եւ ջինի խառնուրդ է»,-պատմում է բարմեն Արթուր Այվազյանը։ 

Պարզվում է, որ դրանք օգտագործվում են որպես կոկտեյլի հումք եւ կիրառելի կլինեն մի քանի շաբաթից, երբ ամբողջությամբ թրմվեն։ Արթուրը պատմում է, որ կոկտեյլներից բացի, նաեւ մոկտեյլների տեսականի կա՝ դրանք ոչ ալկոհոլային կոկտեյլներն են։


Լուսանկարը՝ GastroVino

«Մենք նաեւ «Մոնե» սուրճ ունենք՝ կոչվում է «Մոկա դը Մոնե»։ Պատրաստվում է կոնյակով, էսպրեսո սուրճուվ եւ հատուկ մրգահյութով,- ասում է Արթուր Մարգարյանը ու փորձում հաշվել, թե քանի հատ ոչ ավանդական սուրճ ունեն։ Պարզվում է՝ 10-ն են։

Ռեստորանն ունի նաեւ սեփական լիմոնադներ, որոնք հենց տեղում են պատրաստվում, համային ընտրանին շատ լայն է՝ ավանդական կիտրոնից մինչեւ բազուկ։ Պնդում են, որ իսկապես համեղ են։

Խոհանոցն ամենաներքեւում է

Կողմնակի մարդկանց մուտքն էլ խստիվ արգելվում է։ Գլխավոր շեֆ-խոհարարն Կարո Գույումջանն է, որը Salon Armenian ռեստորանից տեղափոխվել է «Կլոդ Մոնե»։


Կարո Գույումջանը Լուսանկարը՝ GastroVino

Կարոն ստեյք է տապակում ու պատմում, որ 15 տարի է «Սալոնի» խոհարարն է, եւ ինչ պատրաստում է, միայն իր ձեռքի շնորհը չէ, թիմինն է։ 


Կարո Գույումջանը Լուսանկարը՝ GastroVino

«Այս թիմը ռեստորանի հիմքն է։ Մեզ համար շատ կարեւոր է թիմի գաղափարը», - ասում է Արթուրը։


Լուսանկարը՝ GastroVino

Ռեստորանի բացման արարողության համար ճաշացանկի 90 տոկոսը փորձնական պատրաստվել է եւ մատուցվելու է։ Ամենասպասված ուտեստներից մեկը պանրի տեսականին է՝ մեկ մատուցարանի վրա, փոքրիկ գնդակների տեսքով սոխի, օրեգանոյի, կարմիր պղպեղի եւ թարխունի համով պանիրներ են, որոնք հենց տեղում են պատրաստվում, հեղինակային ուտեստ են։ 


Լուսանկարը՝ GastroVino

«Մեր ճաշացանկում եւ եվրոպական, եւ հայկական պանիրներ կան, սմբուկով ռոլեր, քամած մածուն, հավի պաշտետ։ «Սալոնի» ճաշացանկից այստեղ այլազանն է, ծնեբեկը, թարխունով աղցանը։ Պիցցաների բազմաթիվ տեսակներ կան, մեքսիկական խոհանոցի նմուշներ ու ճապոնական սուշի», - ճաշացանկը թերթում է Արթուրը։


Լուսանկարը՝ GastroVino

Ուղեկցում է բացօթյա սրահ ու ցույց տալիս կանաչ հատվածներից մեկը՝ շուտով այդտեղ նաեւ մանկական խաղահրապարակ է գործելու։ Երեխաների ծննդյան տոներն այստեղ նշելու շատ պատվերներ կան` մոտ 10 օրից անհրաժեշտ մանկական գույքը կտեղադրեն։

Լուսին Մկրտչյան

Լուսանկարները՝ Մարիաննա Պետրոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին