Ռուսական Prime Traveller ամսագրի ամառային թողարկումը պատմում է Հայաստանի մասին եւ ներկայացնում է Երեւանի 10 լավագույն ռեստորանների իր վարկածը:
Ներկայացնում ենք ռեստորանների ցանկն՝ ամսագրի մեկնաբանություններով:
Salon Restaurant
«Նրբաճաշակ ռեստորան, որտեղ հավասարապես լավն են եւ հայկական, եւ եվրոպական խոհանոցները»:
Mayrig
«Սու բուրեք պանիրով կարկանդակը եւ վայրի բալով քյաբաբն անպայման պետք է փորձել»:
Dolmama
«Հայտնի տոլման այստեղ պատրաստվում է ոչ թե ֆարշից, այլ թիկունքի հատվածի ֆիլեից, իսկ գինիների ցանկը շքեղ է»:
Sherep
«Հայաստանում առաջին բաց խոհանոցով ռեստորանը Yeremyan Projects-ից»:
Vostan
«Tsirani Restaurants նախագիծը պատմական շենքում, գողտրիկ ներքին բակով»:
Italiano Ristorante Yerevan
«Գինիների գերազանց ցանկ եւ քաղաքի վրա բացվող հիանալի տեսարան»:
The Club
«Արեւմտահայաստանյան խոհանոց ֆրանսիական շնչով»:
ThaiWine Republic
«Տեղական գինիների հիանալի ընտրանի եւ քաղաքի ամենալավ սուշին»:
Anoush Restaurant
«Աուտենտիկ խոհանոց գաստրոնոմիկ մատուցմամբ»:
Seasons Armenia
«Խոհանոցի պատասխանատուն փայլուն Հայկն է, որին գուրմանները սիրել են մոսկովյան Selection-ում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: