×

«Լավաշ»-ը սու-շեֆ է հրավիրում

«Լավաշ» ռեստորանը տեղեկացնում է սու-շեֆի թափուր հաստիքի մասին:

Նա պետք է համակարգի խոհարարների աշխատանքը, պատրաստի շեֆ խոհարարի կողմից նախօրոք պլանավորված անհրաժեշտ քանակությամբ կերակրատեսակները, ընդունի եւ ժամանակին իրականացնի ընթացիկ պատվերները՝ համակարգելով պատրաստման ընթացքը, ստուգի օգտագործվող մթերքի եւ պատրաստվող ուտեստների որակը, իրականացնի պատրաստի ուտեստի պատշաճ ձեւավորումը, պատասխանատու լինի ուտեստների բաղադրատոմսերի եւ պատրաստման տեխնոլոգիայի պահպանման համար:

Ղեկավարման փորձը եւ ստեղծարար մոտեցումը ուտեստների պատրաստմանն ու մատուցմանը կդիտվեն որպես առավելություն:

Թեկնածուները պետք է ինքնակենսագրական ուղարկեն hr.lavashrestaurant@gmail.com էլ. փոստին` թեմա բաժնում պարտադիր նշելով «սու-շեֆ», կամ զանգահարեն 093 198 033, 011 508 800 հեռախոսահամարներին.

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձիք:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին