×

Կամո Ավագումյանը, Սամվել Կարապետյանը, Միխայիլ Ֆրիդմանը

Gourmet Fest-ը միավորել է հայկական եւ բարձր խոհանոցները

Մոսկվայում Հայկական մշակույթի օրերի շրջանակում Assunta Madre ռեստորանում անցկացվել է Gourmet Fest գաստրոնոմիկ էքսպերիմենտը:

Հայկական մշակույթի օրերի կազմակերպիչն է Armenian Assembly հասարակական կազմակերպությունը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու  Ռուսաստանի ու Նոր Նախիջեւանի թեմի աջակցությամբ: 


Տինա Կանդելակին եւ Նոբել Առուստամյանը

Gourmet Fest-ն առաջին եւ իր տեսակի մեջ եզակի գաստրոնոմիկ միջոցառում է՝ Michelin աստղ ունեցող ռեստորանների երկու հայտնի շեֆ-խոհարարների՝ Կարեն Թորոսյանի (Bozar ռեստորան, Բրյուսել, Բելգիա) եւ Ստեֆանո Չիոտիի (Nostrano ռեստորան, Պեարո, Իտալիա), Հայաստանի առաջատար ռեստորանների (Չինար, The Club, Մայրիգ, Լավաշ) շեֆ-խոհարարների եւ Ararat Park Hyatt Moscow հյուրանոցի շեֆ-խոհարար Նարեկ Ավագյանի  մասնակցությամբ։ 


«Հայկական խոհանոցն իմ ժառանգությունն է: Իմ խոհանոցը՝ ֆրանսիականն է, բայց դրանում պահպանվել են հայկականի երանգները»,-  ասել է շեֆ-խոհարար Կարեն Թորոսյանը: 

Մայիսի 27-ին ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվել է մասնագիտական կլոր սեղան-քննարկում, իսկ մայիսի 28-ին՝ գաստրոնոմիկ երեկույթ: 

«Նման հավաքները պետք է պարբերական լինեն, որպեսզի հասնենք մեր ընդհանուր նպատակին՝ հայկական խոհանոցի հանրայնացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում, որպես բրենդ ներկայացնելուն։ Շատ երկրներ են հայտնի իրենց ազգային խոհանոցով, եւ մեր խոհանոցը ոչնչով չի զիջում։ Ավելին՝ մենք նույնիսկ առավելություն ունենք՝ հայկական խոհանոցն ամենաառողջ եւ թեթեւ խոհանոցներից է, քանի որ Հայաստանը հարուստ է բնական մթերքներով»,- ասել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության հիմնադիր եւ սեփականատեր («Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանց, Լավաշ, Շերեփ, Smoking Chief ռեստորաններ) Դավիթ Երեմյանը: 


Դավիթ Երեմյանը

Ընթրիքի ճաշացանկում միավորված էին Հայաստանի գաստրոնոմիկ ավանդույթները եւ իտալական եւ ֆրանսիական պատրաստման տեխնիկաները։ 


Ընթրիքը մեկնարկեց սառը խորտիկներով՝ սեւիչե խեցգետնի վզիկներով հայկական սիգից բազիլիկի ամոքունքով (դրեսսինգ) թառափի խավիարով եւ հնդկաձավարով ոստրեներ, հայկական իշխան՝ Գրավլակս տեխնիկայով մարինացված ցիտրուսների հետ։ Քիչ ուշ խոհարարները ներկայացրեցին տաք ուտեստները՝ խռթխռթան սմբուկ ոչխարի պանրով համեմված ընկույզով:

Երեկույթի գլխավոր ուտեստներն էին ռիզոտոն՝ հայկական աճառից պարմեզանով, դիլիջանյան սարի սնկով գառան կառե։ Որպես դեսերտ մատուցվեցին թթի սորբեթ եւ կաթնային պուդինգ՝ նուշով ու վարդի թերթիկների մուրաբայով:

Երեկոյի ընթացքում հյուրերին մատուցվեցին Zorah Yeraz գինին եւ լեգենդար կոնյակ Ararat Aznavour Signature blend-ը:


Կամո Ավագումյանը, Սամվել Կարապետյանը, Միխայիլ Ֆրիդմանը

Gourmet Fest հյուրերի թվում էին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ եւ հիմնադիր Սամվել Կարապետյանը, «Ալֆա-գրուպ» ընկերության համասեփականատեր եւ կոնսորցիումի վերահսկիչ խորհրդի նախագահ Միխայիլ Ֆրիդմանը, ձեռնարկատեր, Armenian Assembly–ի Հոգաբարձուների խորհրդի անդամ Վահե Ենգիբարյանը, «Независимая газета»-ի սեփականատեր Կոնստանտին Ռեմչուկովը, Տրետյակովյան պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, ռեստորատորներ Բորիս Զարկովը, Ալեքսանդր Սորոկինը, Ալեքսանդր Ռապոպորտը, «Яндекс» ընկերության կառավարիչ տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, երաժիշտ, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր,  Armenian Assembly–ի հասարակական նախագահական խորհրդի անդամ Ստաս Նամինը, Քսենիա Սոբչակը, Անդրեյ Մալախովը, Թինա Կանդելակին: 


Քսենիա Սոբչակը

Լուսանկարները՝ Armenian Assembly

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին