Երեւան: Մեդիամաքս: Ռեստորանների հայկական միությունը (ՌՀՄ) հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հակածխախոտային օրինագծի նոր տարբերակում «հաշվի չի առել մեր ոլորտի առաջարկություններից ոչ մեկը»:
Հաղորդագրությունն այդ մասին տեղադրվել է ՌՀՄ ֆեյսբուքյան էջում:
Օրինագիծը հասանելի է e-draft կայքում:
«Նախարարությունը հաշվի չի առել մեր ոլորտի առաջարկություններից ոչ մեկը, ուշադիր չի եղել մեր ոչ մի հորդորին եւ նախազգուշացմանը ոլորտին սպառնող վնասները չեզոքացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
ՌՀՄ-ն նշել է, որ շարունակում է աշխատանքները ՀՀ ֆինանսների նախարարություն, Պետական եկամուտների կոմիտեի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների հետ:
«Օրենքի նախագիծը ուղիղ հարված է մեր ոլորտին: Հրավիրում ենք Նիկոլ Փաշինյանի եւ ներգրավված բոլոր պետական մարմինների ուշադրությունը այս խնդրին», - ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: