×

Լուսանկարը՝ «Երեմյան փրոջեքթս»

«Գաստրոնոմիկ կամուրջ» Լիտվայի եւ Հայաստանի միջեւ

Lիտվական Vila Komoda ռեստորանի  եւ բուտիկ-հյուրանոցի սեփականատեր  Էգիդիուս Վիչիուսը եւ Հայաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իզոլդա Բրիչկովսկան այցելել են «Երեմյան փրոջեքթս» Խոհարարական արվեստի եւ հյուրընկալության ակադեմիան:

Հյուրերը ծանոթացել են ուսումնական ծրագրերին եւ ստեղծված պայմաններին: Էգիդիուս Վիչիուսը նշել է, որ այսօր Լիտվայում շատ մեծ է բարձրակարգ խոհարարների պահանջարկը, որոնք կկարողանան ստեղծել ոչ միայն եվրոպական խոհանոցի համեղ ուտեստներ, այլեւ կառաջարկեն նորարարական գաղափարներ։

Հյուրերը հանդես են եկել Լիտվայի եւ Հայաստանի միջեւ «գաստրոնոմիկ կամուրջ» կառուցելու առաջարկով։

Լուսանկարը՝ «Երեմյան փրոջեքթս»


Խոսելով ակադեմիայի նպատակների եւ գործունեության մասին, «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանն ասել է. «Մեր նպատակն է հայկական խոհանոցն ու հյուրընկալությունը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում, որպես բրենդ ներկայացնել, եւ մենք ունենք դրա համար բոլոր նախադրյալները: Խոհարարական արվեստի ակադեմիայի շրջանավարտ-խոհարարներն են դառնալու մեր «գաստրոնոմիկ» դեսպանները հայկական խոհանոցը միջազգային շուկայում ներկայացնելու հարցում»:

Լուսանկարները՝ «Երեմյան փրոջեքթս»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին