×

Լուսանկարը՝ blog.inyourpocket.com

Հունիսին կանցկացվի Gastronomic Camp Armenia-ն

Հունիսի 19-ից 22-ը Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Gastronomic Camp Armenia արտագնա միջոցառումը։ 

Կազմակերպիչները նշում են, որ Gastro Camp-ն անցկացվելու է տարին երկու անգամ՝ յուրաքանչյուր անգամ Հայաստանի նոր տարածաշրջանում: Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության որեւէ մարզում գաստրոնոմիական արշավ կազմակերպելն է՝ ավանդական կերակրատեսակների, ավանդույթների, բաղադրատոմսերի, խոհարարարկան գաղտնիքների բացահայտման համար: Հայ խոհարարները կպատրաստեն՝ համագործակցելով տարբեր երկրներից հրավիրված խոհարարների հետ:

Հունիսի 19-ին եւ 20-ին խոհարարների թիմը կմեկնի Կոտայքի մարզ՝ փնտրելու լավագույն կերակուրները, ֆերմաները եւ ավանդական բաղադրատոմսերը:

Հունիսի 21-ին եւ 22-ին մասնագետների եւ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են հաղորդակցվել ոլորտի հետ եւ ձեռք բերել նոր գիտելիքներ, տեղի կունենա ճամբարի կրթական եւ ժամանցային մասը։

Հրավիրված փորձագետներն են Ponomarev Chef`s Academy-ի սեփականատեր Սերգեյ Պոնոմարյովը (Ուկրաինա), SOE ռեստորանի շեֆ-խոհարար եւ Bocuse d`Or Europe-ում Էստոնիայի ներկայացուցիչ Պավել Գուրյանովը, Աննա Ելովիկովան` Հյուսիսային Կովկասի ռեստորատորների եւ հյուրանոցատերերի նախագահ, Rational AG-ի բրենդ-շեֆ Ալեքսեյ Գլուշենկոն։ 

Այս տարի ընտրվել է Կոտայքի մարզը, եւ միջոցառումն անցկացվում է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հովանու ներքո։

Ծրագրի գլխավոր գործընկերն է Հայաստանում մասնագիտացված խոհանոցային սարքավորումների առաջատար մատակարար The Horeca LLC-ն։

Պաշտոնական գործընկերն ու միջոցառման հարթակը Best Resort Aghveran հյուրանոցն է։ 

GastroCamp Armenia-ի գործընկերն է Hospitality Management Group-ը, որը միավորում է Charles, Salon Armenian, DOC Therapy Bar, Kilikia Beer House եւ Claude Monet ռեստորանները: Գաստրոնոմիական արշավի գործընկերն է Nairian ընկերությունը։

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին