Վայոց ձորի մարզի Արենի համայնքում ապրիլի 17-ին տեղի է ունեցել գաստրո բակի բացման արարողությունը:
Գաստրո բակը բացվել է Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից իրականացվող «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակում՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ համատեղ:
Գաստրո բակերի հայեցակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին Տավուշի եւ Արագածոտնի մարզերում:
Գաստրո բակերը յուրաhատուկ զբոսաշրջային վայրեր են, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսել հայկական ուտեստներ, ականատես լինել գինու ստեղծման ընթացքին եւ շփվել տեղի բնակիչների հետ:
«Մենք շահագրգռված ենք Հայաստանի գյուղական համայնքներում տուրիզմի զարգացման հեռանկարով , եւ գաստրո բակերի մշակույթի ներդրումը հիանալի հնարավորություն է այն կյանքի կոչելու համար։ Գյուղական համայնքների կոլորիտային առօրյան նման նախադեպով ներկայանալի դարձնելը լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի մեր համայնքները եւ՛ բնակիչների, եւ՛ զբոսաշրջիկների համար դառնան ավելի գրավիչ, տեսանելի ու ,իհարկե հետաքրքիր»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: