×

Վրաց ռեստորատորները՝ ոլորտի հնարավոր «կործանման» մասին

Վրաստանի ռեստորանների ասոցիացիայի նախագահ Կոնստանտին Գաբրիչիձեն ասել է, որ ռեստորանների ժամանակավոր փակման մասին Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող համակարգող միջգերատեսչական խորհրդի առաջարկի իրականացումը կհանգեցնի ոլորտի ֆինանսական կործանմանը:

«Մենք հույս ունենք խորհրդակցել կառավարության հետ՝ ռեստորանների փակման դեպքում ռեստորանային ոլորտին որոշակի փոխհատուցում տրամադրելու հարցի վերաբերյալ»,- ասել է Գաբրիչիձեն:

Նա նշել է, որ Վրաստանում ռեստորանային ոլորտում աշխատում են «տասնյակ հազարավոր մարդիկ»։

Մարտի 16-ին Համակարգող խորհուրդը՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, առաջարկել է ռեստորանների սեփականատերերին ժամանակավորապես փակել իրենց հաստատությունները եւ մատուցել միայն սննդի առաքման ծառայություններ:

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին