#ՊոկվենքՅասաման՝ վերջին մեկ տարում հաճախ կարելի է սոցիալական ցանցերում հանդիպել այս հեշթեգով գրառումների, իսկ նպատակը մեկն է՝ ընկերներին հրավիրել Ծաղկաձորի «Յասաման» ռեստորան՝ համեղ ուտելու եւ լավ ժամանակ անցկացնելու:
Լուսանկարը՝ GastroVino
Հուլիսի 5-ին էլ ռեստորանը նշում էր իր մեկամյակը, եւ հենց այդ առիթով շատերը թողել էին մայրաքաղաքի տապն ու գնացել Ծաղկաձոր՝ քաղաքի կենտրոնում գտնվող «Յասաման»-ում զովանալու, թարմ օդ շնչելու եւ լավ երեկո անցկացնելու:
Լուսանկարը՝ GastroVino
Օրվա գլխավոր անակնկալը նորաբաց բարի համեղ կոկտեյլների հյուրասիրությունն էր: Դեռ մի քանի օր է, ինչ բացօթյա բարը գործում է, բայց հասցրել է սիրվել ու բազմաթիվ այցելուների ներգրավել:
Լուսանկարը՝ GastroVino
Այստեղ ներկայացված է ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների լայն տեսականի, որի հիման վրա էլ պրոֆեսիոնալ բարմենները համեղ տարատեսակ կոկտեյլներ են պատրաստում: Բարը գործելու է նաեւ ձմռան ամիսներին:
«Յասաման»-ի գլխավոր առանձնահատկություններից ու առավելություններից մեկը համեղ խոհանոցն է, որն առաջարկում է հայկական ուտեստներ` ժամանակակից մատուցմամբ: Ռեստորանն առավել հայտնի է իր համեղ խորովածով, որը պատրաստվում է թոնրում` թարմ ու բարձրորակ մսից:
Լուսանկարը՝ GastroVino
Տեղում է պատրաստվում նաեւ հացը, որը հաճախ մատուցվում է տարատեսակ պանիրների հետ: Ի դեպ, փուռը գտնվում է բոլորի ուշադրության կենտրոնում, եւ այցելուները կարող են հետեւել թարմ հացի թխման ողջ գործընթացին:
Լուսանկարը՝ GastroVino
Նույնիսկ եթե դուք ռեստորանի հաճախորդը չեք, կարող եք անցնելիս գնել «Յասաման»-ի տաք հացն ու տանել ձեզ հետ: Ասում են` «այստեղի հացը չի չաղացնում». այդ մասին նշված է նույնիսկ ռեստորանի հացամանների վրա:):
Այսքանով, սակայն, չեն սահմանափակվում խոհանոցի առավելությունները: «Յասաման»-ում կարելի է համտեսել այնպիսի յուրօրինակ ուտեստներ եւ աղանդեր, որոնք այլ վայրում հնարավոր չէ գտնել: Դրանցից են, օրինակ, տաք հալվայով պաղպաղակը, Բուրատա պանիրը` հացով ու չերի լոլիկներով, յասամանի մուրաբան: Ռեստորանի հիմնադիրներն անձամբ համտեսում են բոլոր ուտեստները եւ հավանություն տալիս, մինչ դրանք կհայտնվեն «Յասաման»-ի ճաշացանկում:
Լուսանկարը՝ GastroVino
Ռեստորանի հաճախորդներից Մերին GastroVino-ի հետ զրույցում անկեղծացավ, որ գնահատում է հատկապես ռեստորանի արագ սպասարկումը: Ասաց՝ այնքան հաճելի է, որ մինչեւ պատվերի պատրաստ լինելը, մատուցում են տաք հացն ու պանիրը. «Թվում է՝ ընդամենը հաց ու պանիր է, բայց իսկապես շատ համեղ է, եւ շատ հաճելի է, որ արագ է մատուցվում: Ընդհանուր առմամբ, այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ընտանիքի կամ ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու համար»:
Լուսանկարը՝ GastroVino
Նշենք, որ «Յասամանը» ռեստորանների ցանցի նոր անդամն է, որը՝ որպես նախագիծ, դեռ ընդարձակվելու եւ բազմաթիվ այլ նորություններով հանդես գալու նպատակներ ունի:
Լուսանկարը՝ GastroVino
Այստեղ կարելի է ժամանակ անցկացնել ինչպես ընդհանուր սրահում, այնպես էլ երկրորդ հարկում գտնվող յոթ առանձնասենյակներից մեկում, որոնք տարբեր չափերի են՝ մեծ ու փոքր հավաքույթների համար:
Լուսանկարը՝ GastroVino
Ռեստորանում կա նաեւ մանկական խաղասենյակ, որտեղ ծնողները կարող են թողնել իրենց երեխաներին ուրախ եւ ապահով միջավայրում՝ լիարժեք վայելելով երեկոն:
Լուսանկարը՝ GastroVino
Ռեստորանների ցանցի մարքեթինգի բաժնի ղեկավարը մեր զրույցում վստահեցրեց, որ «Յասամանը» դեռ շատ ուրիշ նորություններով է պատրաստվում հանդես գալ: Ասաց՝ իրենց նպատակն ընտանեկան ջերմ միջավայր ապահովելն է, իսկ առաջիկայում նախագծերի թիվն էլ ավելի է մեծանալու՝ նորանոր անակնկալներ մատուցելով հին ու նոր հաճախորդներին:
Լուսանկարը՝ GastroVino
Ռեստորանը գտնվում է Օրբելի եղբայրներ 8 հասցեում, իսկ առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել «Յասաման»-ի ֆեյսբուքյան էջում:
Աստղիկ Իսկանդարյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: