Wine Republic Yerevan-ը երեւանցիների սիրելի վայրերից է՝ ռեստորանում տիրող յուրահատուկ մտերմիկ մթնոլորտի համար:
«Մի անգամ Վաշինգթոնում փաբում այսպիսի գրություն տեսա. There are no strangers here, they are friends, who haven’t met before («Այստեղ օտարներ չկան, այստեղ ընկերներ են, ովքեր նախկինում չեն հանդիպել»): Իսկապես ձգտել եմ այնպիսի միջավայր ստեղծել, որտեղ օտարներ չեն լինի եւ մարդիկ բարյացակամ կլինեն միմյանց հանդեպ», - ասում է Wine Republic-ի հիմնադիր Արսեն Հովհաննիսյանը:
Wine Republic Yerevan-ում մատուցում են եվրոպական եւ ասիական ուտեստներ:
Wine Republic-ը սիրված է նաեւ այն պատճառով, որ Երեւանում գինու մշակույթի տարածման առաջամարտիկներից է: Ռեստորանն իր հյուրերին առաջարկում է ավելի քան 700 անուն գինի:
Հասցե՝ ք. Երեւան, Թամանյան 2
Հեռախոս՝ + 374 55 00 11 00
Կայք՝ http://www.winerepublic.am/
Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/winerepublicyerevan