Ramada Hotel and Suites by Wyndham Yerevan
F & B մենեջեր
Վարչություն/բաժին` Կառավարում
Տարածաշրջան` Երևան
Կրթություն` Բարձրագույն
Փորձ` 3-5 տարի
Պահանջներ`
- Առնվազն 4 տարվա սննդի և նախաճաշի ոլորտում աշխատանքային փորձ և առնվազն 2 տարվա ղեկավար պաշտոնում աշխատանքային փորձ։
- Հյուրանոցային աշխատանքային փորձը կդիտվի որպես մեծ առավելություն։
- Թիմը մարզելու և ղեկավարելու ունակություն և պատրաստակամություն։
- Գերազանց կազմակերպչական և մարզչական հմտություններ։
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն։
Տարիք` Մինչեւ 45 տարեկան
Սեռը` Կարևոր չէ
Գրաֆիկ` Հերթափոխով
Պարտականություններ`
- Կազմակերպել, կառավարել և վերահսկել սննդի և նախաճաշի բաժնի աշխատանքը՝ համաձայն կազմակերպության բյուջեի շրջանակներում հաստատված չափորոշիչների և ուղեցույցների։
- Ապահովել հյուրերին մատուցվող ծառայությունների պատշաճ որակը։
- Բացահայտել հյուրերի կարիքները և ակտիվորեն պատասխանել նրանց բարձրացրած բոլոր հարցերին։
- Հսկել սննդի և նախաճաշի բաժնի աշխատակիցների աշխատանքը՝ ապահովելով ծառայության որակը հաստատված չափորոշիչներին համապատասխան։
- Մասնակցել խոհարարի հետ մրցունակ ճաշացանկի կազմման գործընթացին։
- Մշակել և իրականացնել աշխատակիցների մոտիվացիոն ծրագրեր՝ մարդկային ռեսուրսների բաժնի հետ համատեղ, զարգացնել աշխատակիցների թիմային ոգին՝ ստեղծելով լավ աշխատանքային միջավայր։
- Սահմանել նպատակներ, KPI-ներ, ժամանակացույցեր, քաղաքականություն և ընթացակարգեր՝ ուղղված սննդի և նախաճաշի բաժնի որակի բարելավմանը, գնահատել աշխատակիցների աշխատանքը և անցկացնել դասընթացներ թիմի զարգացման համար։
- Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ բաժնի վաճառքի և կատարողականի արդյունքների վերաբերյալ։
Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը`
Հետաքրքրված թեկանծուները կարող են իրենց ինքնակենսագրականն ուղարկել info@ramada.am Էլեկտրոնային հասցեին։
Վերջնաժամկետ` հունվարի 30
Աշխատատեղի համար դիմելիս խնդրում ենք նշել, որ այդ մասին իմացել եք gastrovino.mediamax.am կայքից
Կազմակերպության մյուս աշխատատեղերը ›››