Pi Hospitality
Մենեջեր
Վարչություն/բաժին` Կառավարում
Տարածաշրջան` Երևան
Կրթություն` Բարձրագույն
Փորձ` 1-3 տարի
Պահանջներ`
- Համապատասխան աշխատանքային փորձ,
- Անգլերենի և ռուսերենի իմացություն,
- Սպասարկման ոլորտի միջազգային ընդունված ստանդարտների իմացություն,
- Համակարգչից օգտվելու կարողություն,
- Մաթեմատիկական հաշվարկներ կատարելու հմտություն,
- Անձնակազմի ղեկավարման հմտություններ,
- Պարտականությունները ըստ աշխատակիցների պաշտոնների բաշխելու ունակություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Բանավոր և գրավոր գրագետ խոսք,
- Կազմակերպչական հմտություններ,
- Պարտաճանաչություն,
- Կոնֆլիկտներն արագ և ինքնուրույն հարթելու ունակություն,
- Սթրեսային և լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Առաջնայինը երկրորդայինից տարբերելու հմտություն,
- Միաժամանակ մի քանի աշխատանքային գործառույթ իրականացնելու կարողություն,
- Հանձարարված առաջադրանքերի կատարման հանդեպ հետևողականություն,
- Պատրաստակամություն,
- Ուշադրություն մանրուքներին։
Տարիք` Մինչեւ 35 տարեկան
Սեռը` Կարևոր չէ
Գրաֆիկ` Հերթափոխով
Պարտականություններ`
- Վերահսկել և բարելավել անձնակազմի ամենօրյա աշխատանքային պարտականությունների կատարումը, գնահատել կատարողականը,
- Վերլուծել և առաջարկել աշխատողների աշխատանքը բարելավող միջոցառումներ,
- Մասնակցել անձնակազմի մոտիվացիոն համակարգերի մշակմանը և կիրառմանը, առաջարկել և կազմակերպել թիմային ոգին բարձրացնող միջոցառումներ,
- Աշխատակիցների համար անցկացնել հաստիքից բխող թրեյնինգներ, ներկայացնել մասնաճյուղի ստանդարտները և պահանջները, կազմակերպել նոր աշխատակիցների ուսուցումը և աշխատանքում սահուն ներգրավումը,
- Անձնակազմի հետ պարբերաբար անցկացնել հանդիպումներ, ներկայացնել տվյալ ժամանակահատվածի համար կազմակերպության նպատակները, աշխատակիցներին տալ իրենց աշխատանքի գնահատականը` գովաբանելով կամ թերությունները նշելով,
- Վերահսկել կազմակերպության ներքին կարգապահական և անվտանգության կանոնների, մասնաճյուղի բացման և փակման գործընթացների, աշխատակիցների հագուստի և արտաքին տեսքի ստանդարտների պահպանումը ամբողջ անձնակազմի կողմից,
- Սրահի գոտիները բաշխել պատասխանատուների միջև, աշխատակիցներին հստակ ներկայացնել իրենց աշխատանքային պարտականությունները,
- Մասնաճյուղում ապահովել առողջ և դրական աշխատանքային մթնոլորտ, անձնակազմի հետ հարաբերություններում ցուցաբերել արդար վերաբերմունք,
- Ապահովել աշխատակիցների կողմից նյութական և տեխնիկական ռեսուրսների, գույքի և ապրանքների խնայողաբար օգտագործումը, կանխարգելել կազմակերպության ներսում գողության դեպքերը,
- Լսել աշխատակիցների խնդիրները, անհրաժեշտության դեպքում ներկայացնել տնօրինությանը,
- Վերահսկել անձնակազմի հաճախումները, ժամային գրաֆիկներին համապատասխանությունը, հետևել աշխատակիցների ուշացումներին և կարգապահությանը,
- Վերահսկել աշխատակիցների անձնական փաստաթղթերի թարմացման և համապատասխան ստորաբաժանում ուղարկման գործընթացը,
- Լրացնել անձնակազմին վերաբերող անհրաժեշտ մատյանները,
- Անմիջական ղեկավարին ներկայացնել առաջարկներ անհրաժեշտ հաստիքային փոփոխությունների վերաբերյալ,
- Մասնակցություն ցուցաբերել նոր աշխատակիցների հավաքագրման և ընտրության գործընթացին,
- Հետևել մենյուների փոփոխություններին, այդ մասին տեղեկացնել աշխատակիցներին և շահագրգիռ ստորաբաժանումներին, առաքման ծառայություններում կատարել համապատասխան փոփոխություններ,
- Աշխատակիցներին տեղեկացնել ստոպ-լիստերի մասին,
- Ուսումնասիրել մրցակիցների շուկան և ներկայացնել համապատասխան առաջարկներ` բրենդի առաջմղման նպատակով,
- Իրականացնել մասնաճյուղի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքների պատվերները, դրանց ընդունումը, հաշվառել տեղաշարժը, պարբերաբար իրականացնել գույքագրում,
- Վերահսկել կազմակերպության ընդհանուր ծախսերը, կրճատել ավելորդ ծախսերը,
- Ձեռնարկել մասնաճյուղի շահույթի ավելացմանն ուղղված միջոցառումներ,
- Յուրաքանչյուր հերթափոխից առաջ համոզվել մասնաճյուղում սարքավորումների շահագործման անվտանգության հարցում, սպառնացող վտանգի մասին անմիջապես տեղեկացնել տնօրինությանը և չեզոքացնել վտանգը,
- Վերահսկել սննդի և խմիչքների անվտանգության, սանիտարական նորմերի պահպանման, պատրաստման և մատուցման համապատասխանությունը կազմակերպության ստանդարտներին,
- Վերահսկել սեղանի ձևավորման և սպասքադրման ստանդարտների պահպանումը, մաքրությունը և համապատասխան քանակի ապահովումը,
- Վերահսկել ամբողջ մասնաճյուղի մաքրությունը, թույլ չտալ աղբի և ավելորդ իրերի կուտակումներ,
- Վերահսկել բույսերի մաքրության և խնամքի գործընթացը,
- Վերահսկել մասնաճյուղում ջերմաստիճանի և լուսավորության համապատասխանությունը ստանդարտներին,
- Ձեռնարկել միջոցառումներ խոհանոցից սրահ եկող աղմուկի, հոտերի և ծխի բացառման ուղղությամբ,
- Շփվել հյուրերի հետ, նրանցից ստանալ հետադարձ կապ մասնաճյուղին առնչվող բոլոր հարցերի` այդ թվում աշխատողների սպասարկման մակարդակի և սննդի որակի վերաբերյալ, դրանց հիման վրա տնօրինությանը ներկայացնել նոր առաջարկներ,
- Պարբերաբար հանդես գալ ճաշացանկը թարմացնելու առաջարկություններով` հաշվի առնելով շուկայի պահանջները և հյուրերի կարծիքներն ու բողոքները,
- Կազմակերպել հյուրերի անձնական միջոցառումները, օգնել կազմել ճաշացանկ, վերահսկել միջոցառումների անցկացման ընթացքը,
- Ապահովել հյուրի հարմարավետությունը,
- Հարթել հյուրերի հետ առաջացած կոնֆլիկտները, դրանց մասին տեղեկացնել անմիջական ղեկավարին,
- Վերահսկել հյուրերի կողմից մոռացված իրերի ժամանակին վերադարձի գործընթացը։
Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը`
Մանրամասների համար զանգահարեք՝ +374 41 610 850 հեռախոսահամարին։
Հավելյալ նշումներ`
Մենեջեր «Սիռովառնյա» բարձրակարգ ռեստորանում․
Վերջնաժամկետ` հունվարի 15
Աշխատատեղի համար դիմելիս խնդրում ենք նշել, որ այդ մասին իմացել եք gastrovino.mediamax.am կայքից
Կազմակերպության մյուս աշխատատեղերը ›››