Jellyfish Yerevan

Մարքեթինգի մասնագետ

Վարչություն/բաժին` Սպասարկում

Տարածաշրջան` Երևան 

Կրթություն` Բարձրագույն 

Փորձ` 1-3 տարի 


Պահանջներ`

  • 1-2 տարվա մարքեթինգի փորձ
  • Մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտի բակալավրի աստիճանը նախընտրելի է
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում (հյուրանոցներ, ռեստորաններ, զվարճանքի կամ հանգստի օբյեկտներ) կդիտվի որպես առավելություն
  • Գեղագիտության զգացում / մշակույթի, երաժշտության և արվեստի հանդեպ սերը կդիտարկվեն որպես առավելություն/
  • Մարքեթինգի ոլորտում վերջին միտումների և լավագույն փորձի իմացություն
  • Կարողություն գնահատելու բիզնես նպատակները, շուկայի պահանջները, հաճախորդների պահանջները, ոլորտում առկա խնդիրներն ու հնարավորությունները և այդ գիտելիքները կիրառելու ծրագրերի ստեղծման մեջ և այլն։

 

Աշխատավարձը` Պայմանագրային

Տարիք` Մինչեւ 35 տարեկան 

Սեռը` Իգական 

Գրաֆիկ` Ամբողջ օրը (8 ժամ, սկիզբը` ազատ) 


Պարտականություններ`

Jellyfish Yerevan-ը փնտրում է մարքեթինգի մասնագետի, որը կղեկավարի մեր բոլոր մարքեթինգային գործողությունների մշակումն ու իրականացումը: Մարքեթինգի մասնագետը պատասխանատու կլինի Jellyfish բրենդի զարգացման, ինչպես նաև հավելյալ հաճախորդների հոսքի ապահովման համար: Սա հիանալի հնարավորություն է փորձառու մարքեթոլոգի համար, ով փնտրում է զարգանալու հնարավորություն, ինչպես նաև ցանկանում է աշխատել առողջ և ստեղծագործ միջավայրում:
  • Կառուցել և ղեկավարել ռազմավարական գործընկերություններ ոլորտի համապատասխան գործիչների հետ (տարբեր միջազգային խմիչքների մատակարարներ, հայտնի միջոցառումներ, հատուկ հարթակներ և այլն):
  • Համոզվել, որ բրենդի հրապարակումը ակտիվ է բոլոր ալիքներով  (թվային, միջոցառումների հարթակ, գովազդային նյութեր և հավատարմության ծրագրեր), ինչպես նաև հյուրերի հետ հաղորդակցման ներքին ընթացակարգերով և չափանիշներով:
  • Մտքերի փոխանակում և ստեղծագործական մարքեթինգային արշավների գաղափարների մշակում
  • Պլանավորել և իրականացնել նախաձեռնություններ՝ համապատասխան ուղիներով թիրախային լսարանին հասնելու համար
  • Համագործակցել ինֆլյուենսերների հետ, ստեղծել բովանդակություն, խմբագրել և գովազդել տեսանյութեր ։
  • Ներկայացնել մարքեթինգային ռազմավարությունը և նպատակները գլխավոր մենեջերին,ռեստորանի ղեկավարությանը։
  • • Պլանավորել և իրականացնել վաճառքի ծավալի մեծացմանն ուղղված միջոցառումներ՝ վաճառքի մենեջերի հետ համատեղ։
  • Իրականացնել մարքեթինգային պլանի առանձին առաջադրանքները՝ ըստ հանձնարարականի։
 

Անհրաժեշտ փաստաթղթեր և դիմելու կարգը`

CV-ները ուղարկեք hr@jellyfish.am հասցեին՝ թեմայի տողում նշելով պաշտոնի անվանումը, կամ զանգահարեք +374 44495003 հեռախոսահամարով։

 

Վերջնաժամկետ` հուլիսի 10


Աշխատատեղի համար դիմելիս խնդրում ենք նշել, որ այդ մասին իմացել եք gastrovino.mediamax.am կայքից

Կազմակերպության մյուս աշխատատեղերը ›››